Ռուսաստան

Բացվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

1 րոպեի ընթերցում

Բացվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

«Կրոկուս սիթի հոլ»-ում իրականացված ահաբեկչության տարելիցի կապակցությամբ բացվել է զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը: 

«Այսօր Կրոկուսի մոտ բացվել է 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Այդ ահաբեկչությունը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր, շատերը վիրավորվել են։ Ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, հարազատներին և ընկերներին»,–նշել է Վորոբյովը:

2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։ 

2025 թվականի մարտին Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում