Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Ուկրաինան կարող են լրացուցիչ բանակցություններ անցկացնել Էր Ռիադում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Ուկրաինան կարող են լրացուցիչ բանակցություններ անցկացնել Էր Ռիադում

Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակությունը մարտի 24-ին կարող է լրացուցիչ քննարկումներ անցկացնել ամերիկյան կողմի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի։

«Ուկրաինական պատվիրակությունը երկուշաբթի օրը կարող է լրացուցիչ քննարկումներ անցկացնել ամերիկացի պաշտոնյաների հետ», - ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկացի պաշտոնյաները, հնարավոր է, կշարունակեն Մերձավոր Արևելքում հանդիպումները ռուս և ուկրաինացի գործընկերների հետ՝ քննարկելու հնարավոր մասնակի հրադադարի մանրամասները։

Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել էր ԱՄՆ-ի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունների հերթական փուլը։ 

Մարտի 24-ին մեկնարկել է ռուս-ամերիկյան բանակցությունների նոր փուլը։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումներ չեն պլանավորվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում