Եվրոպա

ԱՀԿ-ն անհապաղ գործելու կոչ է արել Եվրոպական տարածաշրջանում երեխաների շրջանում տուբերկուլյոզի դեպքերի 10% աճի ֆոնին

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն անհապաղ գործելու կոչ է արել Եվրոպական տարածաշրջանում երեխաների շրջանում տուբերկուլյոզի դեպքերի 10% աճի ֆոնին

Առողջապահության համաշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանում երեխաների շրջանում տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2023 թվականին աճել է 10%-ով։ Ըստ ԱՀԿ-ի՝ սա ցույց է տալիս հիվանդության շարունակական փոխանցումը և անհապաղ միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ հիվանդության տարածումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում, որն ընդգրկում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկիր, 2023 թվականին 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում գրանցվել է տուբերկուլյոզի ավելի քան 7500 դեպք, ինչը գրեթե 650-ով ավելի է 2022 թվականի համեմատությամբ։ 

Ըստ ԱՀԿ-ի և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի համատեղ զեկույցի՝ 15 տարեկանից ցածր երեխաներին բաժին է ընկել Եվրոպական միության տուբերկուլյոզի դեպքերի 4,3%-ը։ Սա ցույց է տալիս այս տարիքային խմբում դեպքերի աճ արդեն երրորդ տարին անընդմեջ։ 

ԱՀԿ-ն նախկինում նախազգուշացրել է, որ համաշխարհային դոնորների կողմից ֆինանսավորման կրճատումը կարող է վատ անդրադառնալ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տուբերկուլյոզի վերահսկողության ոլորտում ձեռք բերված առաջընթացի վրա։

Տուբերկուլյոզն աշխարհում մահվան հիմնական պատճառների տասնյակում է գտնվում։ Դա մահացու բակտերիալ վարակ է, որը հիմնականում ազդում է թոքերի վրա և տարածվում հազի ու փռշտոցի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում