Թուրքիայում ցուցարարների մասսայական ձերբակալություններ են իրականացվել
1 րոպեի ընթերցում

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր չորս օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1,1 հազար ցուցարար, բախումների ընթացքում վիրավորվել է 123 ոստիկան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ում կատարված գրառմամբ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:
«Մեր ոստիկաններից 123-ը վիրավորվել են ցույցերի ժամանակ։ Բողոքի ակցիաների ընթացքում առգրավվել են ծծմբային թթու, քարեր, փայտեր, հրավառ նյութեր, մոլոտովի կոկտեյլներ, կացիններ և դանակներ։ Շարունակվում են դատական գործերը նրանց նկատմամբ, որոնք հարձակվել են ոստիկանների վրա, վնասել են հանրային գույքը և սպառնացել մեր ժողովրդի անվտանգությանը։ 2025 թվականի մարտի 19-ից մարտի 23-ը բերման է ենթարկվել ապօրինի գործողություններ կատարելու մեջ կասկածվող 1133 անձ։ Բերման ենթարկվածների թվում հայտնաբերվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձինք»,-գրել է նախարարը։