Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են բռնկվել, զոհվել է երկու հրշեջ
1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում ավելի քան 20 անտառային հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 2 հրշեջի մարմին, երկուսն անհետ կորած են համարվում:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Նախագահի պաշտոնակատար Չոյ Սան-Մոկը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել՝ մինչև մայրամուտ հրդեհները մարելու համար: Ուժեղ քամու պատճառով անտառային հրդեհներն արագորեն տարածվում են:
Մահացած հրշեջները փորձել են մարել հրդեհը Հարավային Գյոնսանգ նահանգում: Այնտեղ ավելի քան 200 բնակիչ է տարհանվել: