Ռասմուսենը չի կարծում, թե հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդական առաքելության հնարավոր հեռացումը բացասական հետևանքների կհանգեցնի

3 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի կարծում, թե Հայաստանում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության հնարավոր հեռացումը հայ-ադրբեջանական սահմանից բացասական հետևանքների կհանգեցնի, քանի որ սահմանային խախտումները կարելի է վերահսկել նաև այլ մեխանիզմներով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսպիսի տեսակետ է արտահայտել Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների հնարավոր հեռացումն արդյոք բացասական հետևանքների չի՞ հանգեցնի՝ Ռասմուսենն ասել է. 

«Ես այդպես չեմ կարծում, որովհետև, երբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա կնշանակի փոխվստահություն երկու երկրների միջև, իսկ սահմանը վերահսկելու համար հետագայում կարող են օգտագործվել նաև այլ մեխանիզմներ»։ 

Խոսելով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հակաքարոզչության մասին՝ Ռասմուսենը վստահեցրել է, որ դիտորդական առաքելության ներկայացուցիչները բնավ լրտեսներ չեն, քանի որ նրանք չեզոք են, զինված չեն և ընդամենը դիտում են, թե ինչ է կատարվում սահմանին։

«Ես լավ տեղյակ եմ, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի պահանջն է եղել հենց ԵՄ դիտորդներին սահմանային հատվածներից հեռացնելը, բայց ես համոզված եմ, որ այդ հարցը կարելի է լուծել շատ իրատեսական ձևով և գիտեմ, որ Հայաստանի կառավարությունն, ըստ էության, ընդունել է այդ խնդիրը լուծելու տարբերակը»,-նշել է Ռասմուսենը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն 2 տարով երկարաձգել է իր առաքելության մանդատի ժամկետը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու և այդ հարցով բանակցությունների ավարտի մասին։ Համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից երրորդ երկրների ուժերի տեղակայումը բացառելուն։ Հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից 2023 թվականից տեղակայվել է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ 

Հայերեն Русский

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ

Հունիսի 1․ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ