Հայաստան

Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը:

Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին:

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում