Սևան համայնքում ևս մեկ սուբվենցիոն ծրագիր է ավարտվել

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում արդեն ավարտվել է փողոցային լուսավորության ցանցի կառուցման  ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2024 թվականի վերջերին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  քաղաքի փողոցային լուսովորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմել է 70 միլիոն 781 հազար 332 դրամ, որից 28 միլիոն 312 հազար 533 դրամը ներդրվել է  համայնքի, 42 միլիոն 468 հազար 799 դրամը՝ ՀՀ կառավարության կողմից:

Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվել է 261 հենասյուն և 290 լուսատու, որն ընդգրկել է  17 փողոց և 7 բակային տարածք՝ շուրջ 8000 գծամետր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատում է ԼԷԴ համակարգով։

«Իրականացված ծրագրի շրջանակներում լուծվել է քաղաքի համար առաջնահերթություն ներկայացնող ևս մեկ խնդիր՝ նպաստելով փողոցների և տարածքների անվտանգության, հարմարավետության, ապահովմանը: Հավելենք, որ այդ փողոցներում և բակային տարածքներում չի եղել լուսավորության ցանց կամ տասնամյակներ շարունակ ցանցը չի շահագործվել»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ