Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Մեծ յոթնյակի (G7) վարկի շրջանակներում, որը մարվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացվող եկամուտներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության լրացուցիչ մասնաբաժին է հատկացրել Ուկրաինային, որը մարվելու է ԵՄ-ում ռուսական սառեցված պետական ​​ակտիվների եկամուտներից ստացվող միջոցների հաշվին», - ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Բրյուսելի կողմից Կիևին այս տարվա սկզբից հատկացված ընդհանուր վարկն, այսպիսով, կազմում է 4 միլիարդ եվրո։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն ավելի վաղ պարտավորվել էր Ուկրաինային տրամադրել մոտավորապես 18 միլիարդ եվրոյի վարկեր, որոնք պետք է մարվեն ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից՝ G7-ի կողմից համաձայնեցված 45 միլիարդ եվրո վարկի շրջանակներում:

2024 թ. փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Մոսկվայի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալների՝ ավելի քան 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի հաշիվներում, որը աշխարհի խոշորագույն հաշվարկաքլիրինգային համակարգերից մեկն է:

ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։

Հայերեն Русский

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը