Իրավունք

Վարչապետն անթույլատրելի է համարում քրեական գործերի ձգձգումը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն անթույլատրելի է համարում քրեական գործերի  ձգձգումը

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի աշխատանքի հաշվետվություններին՝ ընդգծելով, որ միայն քրեական գործերի հարուցումը բավարար ցուցանիշ չէ՝ գնահատելու կառույցների արդյունավետությունը։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի հաշվետվություններում ավանդաբար նշվում է, որ հարուցվել է այսքան քրեական գործ։ Բայց քրեական գործի հարուցման մեջ ոչ մի դրամատիկ բան կարող է և չլինել։ Այսօր կարող է հարուցվել, վաղը կարող է կարճվել։ Կամ գործը կարող է գնալ դատարան և ավարտվել արդարացմամբ։ Այսինքն՝ մեզ պետք է արձանագրել՝ քրեական գործերի հարուցման հետ ի՞նչ է տեղի ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը։ 

Վարչապետը նաև դժգոհություն հայտնեց այն փաստի վերաբերյալ, որ որոշ քրեական գործեր 2018 թվականից աղմուկով հարուցվել են, սակայն տարիներ շարունակ մնացել են անավարտ։ 

«Ես զարմանքով, իսկ եթե անկեղծ՝ նաև որոշ չափով զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որոնք 2018 թվականից լրատվական ուղեկցությամբ հարուցվել են, իսկ երբ հետագայում փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է եղել, ստանում ենք պարզ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է։ Սա, կներեք, անթույլատրելի է, որովհետև հանրությունը, կառավարությունը պետք է պատասխան ունենան»,-ասաց նա։ 

Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը, պետական բյուջեն և քաղաքացիները էական ներդրումներ են արել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի կազմակերպման համար, ուստի կառույցից ակնկալվում է ավելի մեծ արդյունավետություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում