Թուրքիա

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Իմամօղլուի ձերբակալությանը՝ Թուրքիային կոչ անելով հարգել մարդու իրավունքները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Իմամօղլուի ձերբակալությանը՝ Թուրքիային կոչ անելով հարգել մարդու իրավունքները

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։ 

«Մենք կարող ենք կոչ անել Թուրքիային հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով։ Սա արդեն պարզ է։ Մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին»,-ասել է նա: 

Ստամբուլի դատախազությունը հետաքննության շրջանակներում որոշել է ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և ևս 100 հոգու։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության և Իմամօղլուի համակիրները բողոքի ակցիաներ են սկսել Ստամբուլում և երկրի տարբեր շրջաններում։ Գրանցվել են նաև ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման դեպքեր։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը քաղաքում 4 օրով արգելել է բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում