Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ռուս-ուկրաինական կարգավորմանն ուղղված հետագա քայլերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Պետքարտուղարը և արտգործնախարար Լեմին քննարկել են Ուկրաինայի շուրջ մարտի 15-ին կայացած գագաթնաժողովից հետո հետագա քայլերը», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Լեմիին «Ուկրաինայում խաղաղությանը նպաստող երկրների կոալիցիա» ստեղծելու նպատակով Լոնդոնի գործադրած ջանքերի համար։

Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և շեշտել խաղաղությունը վերականգնելու կարևորությունը։ 

Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ավելի քան 20 երկրի ղեկավարների և ներկայացուցիչների հետ կայացած բանակցությունների ժամանակ կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և ավելացնել Ուկրաինային օգնությունը, այդ թվում՝ ռազմական:

Մարտի 19-ին Bloomberg-ը, հղում անելով Լեմիին, հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը բանակցություններ են վարում Կիևին զենքի մատակարարումներն արագացնելու շուրջ՝ մինչև հրադադարի շուրջ հնարավոր պայմանավորվածությունները:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին