Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ «շատ լավ» հեռախոսազրույց ունենալու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամերիկացի առաջնորդը հայտնել է X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ:

Նա նշել է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ և նվիրված է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի նախօրեի հեռախոսազրույցի մանրամասներին: Դոնալդ Թրամփն արդյունավետ էր համարել նաև ռուս գործընկերոջ հետ բանակցությունները:

Այդ կապակցությամբ Թրամփը նշել է. «Պայմանավորվեցինք անհապաղ դադարեցնել գրոհները էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ՝ գիտակցելով, որ պետք է աշխատենք արագ՝ հասնելու ամբողջական զինադադարի և վերջ տալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին»:

 

Հայերեն Русский