Եվրոպա

ՀՀ ՏԿԵ նախարարը Գերմանիայում հանդիպել է մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը Գերմանիայում հանդիպել է մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մարտի 18֊19֊ը մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակում Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շթիքելի, Solar Power Europe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերի հետ։

Գործընկերների հետ քննարկվել են վերականգնվող էներգիային և կուտակիչ կայանների կառուցմանը վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում