Տնտեսություն

Դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք

1 րոպեի ընթերցում

Դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք

Հայաստանում նախորդ տարի ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը:

«Ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք: Հաշվետու տարվա ընթացքում տրամադրվել է 57 ընդերքօգտագործման իրավունք, որից 32–ը՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով, 25–ը, որից մեկը՝ մետաղական, երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով»,–ասաց Ղալեչյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում