Քաղաքականություն

Բայրամովն ու Լեմմին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը

1 րոպեի ընթերցում

Բայրամովն ու Լեմմին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։ 

Բայրամովը կրկնել է ադրբեջանական կեղծ թեզը, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ։ Նա նաև կրկնել է Ադրբեջանի այն պնդումը, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում