Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 439-ի. ավելի քան 170-ը երեխաներ են

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման երկրորդ օրը իսրայելական ռազմական օդանավերը շարունակել են ռմբակոծությունները Գազայի տարբեր շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 439-ի, կան հարյուրավոր վիրավորներ: Միայն մարտի 19-ի լուսադեմին զոհվել է 14 մարդ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ ընդգծելով, որ իսրայելական ուժերը ներխուժել են Արևմտյան ափի Ռամալլայից հյուսիս գտնվող Սիլվադ քաղաքը և խուզարկույթյուններ կատարել մի քանի տներում: Նրանք ներխուժել են  նաև Սալֆիթ նահանգի Ֆարխա գյուղ, հարձակվել քաղաքացիների տների վրա, բռնության են ենթարկել բնակիչներին և կալանավորել ավելի քան 10 քաղաքացու:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման գրասենյակը հայտնել է, որ Գազայի հատվածում մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 170 երեխա։ 

Տեղեկություններ կան այն մասին, որ մոտ 50 հազար մարդ մասնակցել է Թել Ավիվում տեղի ունեցած հանրահավաքին՝ պահանջելով վերադառնալ բանակցություններին՝ պանտանդներին ազատ արձակելու նպատակով։

Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում լայնածավալ հարվածներ հասցնելու մասին ՀԱՄԱՍ-ին պատկանող թիրախներին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է ՀԱՄԱՍ-ի կողմից միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկների մերժմամբ։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան