ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իսպանիայի նախարարների խորհրդի արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղարի հետ
1 րոպեի ընթերցում

«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 18-ին հանդիպել է Իսպանիայի նախարարների խորհրդի արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցման շուրջ միջազգային դերակատարների կողմից դրական անդրադարձերը և կարևորել վստահության վերականգնման մեխանիզմների առկայությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համատեքստում։