Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայում հրադադարի խախտման կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ՉԺՀ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում հրադադարի համաձայնագրի խախտումը և կոչ է անում ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը։
«Իսրայելը խախտել է հրադադարի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը: Մենք իհարկե խստորեն դատապարտում ենք դա և կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հետագա միջոցներ ձեռնարկել»,- լրագրողներին ասել է Չինաստանի մշտական ներկայացուցիչը։
Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրին մերժելու պատճառով։