Նախարարը վստահեցնում է՝ քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները

1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:  

«Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները: Օրինակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովվել է 24–ժամյա ջրամատակարարում, ինչը նախկինում, ցավոք, առկա չի եղել: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև «Արթիկ», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում»,–ասաց Գալյանը: 

Նախարարի խոսքով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է մոր և մանկան առանձին բաժանմունք՝ բաղկացած երեք առանձին խցից: Ներկայում նախատեսված խցերի և կացարանների սանհանգույցներն ու լոգարանները հարմարեցված են նաև հղի կնոջ և մինչև 3 տարեկան երեխաների առանձնահատուկ պահանջներին: 

Հայերեն

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը