Ժնևում բացվում է Կիպրոսի հարցով երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Միավորված ացգերի կազմակերպության հովանու ներքո մարտի 17-ին Ժնևում աշխատանքն է սկսում է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությամբ։ Համաժողովի նպատակն է հունակիպրական և թուրքակիպրական կողմերին դրդել վերսկսել 2017 թվականին ընդհատված բանակցային գործընթացը՝ կղզու խնդրի լուծման շուրջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Համաժողովը կանցկացվի ընդլայնված «հինգ գումարած մեկ» ձևաչափով, որը նախատեսում է ոչ միայն հունակիպրական և թուրքակիպրական համայնքների ղեկավարների, այլև երեք տերությունների՝ Կիպրոսի անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորների արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությունը։ Այդ նույն ձևաչափը կիրառվել է նաև Կիպրոսի հարցով նախորդ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել 2021 թ. ապրիլին հենց Ժնևում և ավարտվել անարդյունք։

Բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, որը կատարում է կազմակերպական և միջնորդական դեր, համաժողովում կողմերի պատվիրակությունները գլխավորում են կիպրացի հույների ղեկավար, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը, կիպրացի թուրքերի ղեկավար Էրսին Թաթարը, Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալ Սթիվեն Դոթին, որի պատասխանատվության ոլորտի մեջ են մտնում Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և Միացյալ Թագավորության անդրծովյան տարածքները:

Բացի այդ, գագաթնաժողովին հրավիրված է Եվրամիության պատվիրակությունը, բայց միայն որպես դիտորդ կողմ:

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին