Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը վճռական քայլ կլինի Հարավային Կովկասի կայունության ուղղությամբ. Քսավյե Բետել

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը վճռական քայլ կլինի Հարավային Կովկասի կայունության ուղղությամբ. Քսավյե Բետել

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը, ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև  խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կարծիք է հայտնել, որ դրա ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ու տարածաշրջանի կայունության ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ 

«Լյուքսեմբուրգը ողջունում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հայտարարությունները երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ։  

Խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,-իր գրառման մեջ նշել է Քսավյե Բետելը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում