Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ կզրուցի մարտի 18-ին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ կզրուցի մարտի 18-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հնարավոր է, որ երեքշաբթի օրը խոսեմ նախագահ Պուտինի հետ», - ասել է Թրամփը լրագրողներին։

Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ 

«Կարծում եմ՝ մենք կխոսենք տարածքների մասին…. Մենք կխոսենք էլեկտրակայանների մասին, քանի որ դա մեծ հարց է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հիշեցրել է, որ շատ հարցեր կողմերն արդեն քննարկել են։ 

«Մենք արդեն խոսում ենք այդ մասին, որոշակի ակտիվների բաժանման մասին», - ասել է նա։

ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ հանգստյան օրերին մեծ աշխատանք է կատարվել։ 

«Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք կկարողանանք վերջ դնել դրան (խմբ.՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը)…. Կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք», - ասել է Թրամփը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում