Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակն է. ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակն է. ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի առնչությամբ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի առնչությամբ։ Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Ժամանակն է՝ պարտավորվել խաղաղության, ստորագրել և վավերացնել պայմանագիրն ու սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին»,- ասված է հայտարարության մեջ։  

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում