Քաղաքականություն

Չինաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական զարգացումները

1 րոպեի ընթերցում

Չինաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական զարգացումները

Չինաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առկա դրական զարգացումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Չինաստանի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական զարգացումները։ Երկու երկրներն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի հուսալի գործընկերներն են։ Չինաստանն անկեղծ հույս է տածում, որ երկրները կկարողանան լուծել տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով՝ իրենց ներդրումն ունենալով տարածաշրջանի երկարատև խաղաղության և բարգավաճման մեջ»,- ասված է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում