Քաղաքականություն

Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում չկա՛ որևէ կարգավորում, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին. ՀՀ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում չկա՛ որևէ կարգավորում, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ կարգավորում, որը Հայաստանին ձեռնտու չէ, ձենտու է միայն Ադրբեջանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին:

«Չկա՛ որևէ միակողմի կարգավորում: Չկա՛ որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չէ, ու ձեռնտու է միայն Ադրբեջանին: Եվ չկա՛ որևէ կարգավորում, որը մեզ տանում է ո՛չ թե խաղաղության, հարաբերությունների կարգավորման, այլ՝ Հայաստանի Հանրապետության նվաստացում է արձանագրում»,–ասաց Միրզոյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  

Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում