Միրզոյանը պարզաբանեց, թե որ դեպքում Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անհրաժեշտ չի համարի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության անհրաժեշտությունը չի տեսնի այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ ստորագրված կլինի խաղաղության պայմանագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում  հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե Հայաստանը պետք է համաձայնություն տա Մինսկի խումբը լուծարելու իրենց առաջարկին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունն արդեն մոտեցավ ավարտին, և այդ պահին մենք էլ արդեն կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնց մենք շարունակաբար հանդիպում ենք Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Միրզոյանը։

Հայերեն English فارسی Русский

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ