ՀՀ ԱԳ նախարարը չափազանց կարևոր հանգրվան է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չափազանց կարևոր հանգրվան է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը նշեց ՀՀ Ազգային ժողովում  կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքներ մասին զեկույցը ներկայացնելուց առաջ։

«Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և մեր՝ Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Տեքստը համաձայնեցված է։ Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ»,-ասաց Միրզոյանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ 

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները