Քաղաքականություն

Իսպանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ

1 րոպեի ընթերցում

Իսպանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ

Իսպանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստ շուրջ կողմերի համաձայնության հասնելու լուրը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Իսպանիան ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնության լուրը և հույս ունի, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։ 

Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում