Աշխարհ

ՄԱԿ-ը կողջունի հրադադարը Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը կողջունի հրադադարը Ուկրաինայում

ՄԱԿ-ը կողջունի հրադադարը Ուկրաինայի հակամարտությունում և հուսով է, որ այն կվերածվի երկարաժամկետ խաղաղության: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: 

«Մենք, անշուշտ, կողջունենք Ուկրաինայում հրադադարը, շատ մարդիկ են զոհվել: Հրադադարը, միանշանակ, դրական է, և մենք հուսով ենք, որ այն կիրականանա ու ճանապարհ կհարթի դեպի արդար խաղաղություն»,- ասել նա։

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել։ Դրանց արդյունքներին հաջորդած համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի և Վաշինգտոնի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում