Քաղաքականություն

Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։  

«Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման հարցերը։

«Նշվել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը՝ ընդգծելով նախագծի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի զարգացման համար։

Նա նաև նշեց, որ կիբեռդիմակայունությունը և հիբրիդային սպառնալիքների չեզոքացումը ժամանակակից մարտահրավերների շրջանակում դառնում է ռազմավարական գործընկերության էական բաղադրիչ։ 

«Սա, իհարկե, Հայաստանի և Նիդեռլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է և վերաբերվում է Հայաստան և ԵՄ համագործակցությանը և երկխոսությանը»,-ընդգծեց Միրզոյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում