Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնագնացի դին հայտնաբերվել է

1 րոպեի ընթերցում

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնագնացի որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են դեռևս ժամը 06։00-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

Աշխատանքներին ներգրավվել է նաև «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ։

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող իսպանացի լեռնագնացի դին։

Հայաստան

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած լեռնագնացի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

 

Հայերեն English Español Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի