ՆԱՏՕ-ն ԵՄ-ին և Թուրքիային կոչ է արել խորացնել համագործակցությունը. Financial Times

3 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կարգով կոչ է արել Եվրամիության ղեկավարներին ակտիվացնել փոխգործակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, և ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը (FT)՝ վկայակոչելով Ռյուտեի հայտարարություններից տեղյակ պաշտոնատար անձանց։

Հրատարակության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ կապված եվրոպական անվտանգության հետ։ Ինչպես գրում է FT-ն, Բրյուսելն ուսումնասիրում է Թուրքիայի և ԵՄ-ի անդամ չհանդիսացող այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ եվրոպական պաշտպանական կարողությունների մեծացման շրջանակներում։ 

Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի սկզբին մեկնել էր Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինային նվիրված հանդիպմանը։ Քննարկումների ընթացքին ծանոթ երեք անձանց խոսքով՝ դրանից առաջ՝ փետրվարին, ԵՄ առաջնորդների հետ մասնավոր ճաշկերույթի ժամանակ Ռյուտեն դիմել էր ԵՄ ղեկավարներին և ընդգծել Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ կոչ անելով ներկաներին ավելի ակտիվորեն փոխգործակցել Անկարայի հետ:

Թուրքիան տեխնիկապես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է, սակայն գործընթացը վաղուց առաջ չի գնում: Դաշինքը դադարեցրել է երկխոսության տարբեր ուղիները, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության հետ կապված, մասամբ Հունաստանի հետ լարվածության աճի պատճառով:

Մի շարք դիվանագետներ FT-ին ասել են, որ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի ստանձնումը փոխել է իրավիճակը։ 

Թրամփը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Դեռ նախագահ ընտրվելուց առաջ նա սպառնացել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները չստանձնեն մեծ ֆինանսական պատասխանատվություն իրենց սեփական անվտանգության համար: Պաշտոնն ստանձնելուց հետո նա հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչև 5%-ին հասցնելու մտադրության մասին:

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում