Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը Ջիդդա քաղաք է ժամանել ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA):

Գահաժառանգ արքայազնը և պետքարտուղարը դիտարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հասնելու համար գործադրվող ջանքերը:

Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները կանցկացվեն մարտի 11-ին։ 

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է Զելենսկիի հետ

Սաուդյան Արաբիա մեկնելու ճանապարհին Ռուբիոն լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կլուծվի դիվանագիտական ​​միջոցներով, և որ նոր հակառուսական պատժամիջոցներ չեն պահանջվի։

Ռուբիոն նաև հայտարարել էր, որ Կիևին օգնության մատակարարման վերսկսումը կախված կլինի Ջիդդայում բանակցությունների արդյունքից։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն պետք է տեսնի, որ Ուկրաինան շահագրգռված է խաղաղության շուրջ բանակցություններով։

Հայերեն ქართული Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում