Քաղաքականություն

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը կքննարկի ԼՂ-ի հակամարտության շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու վերաբերյալ բանաձևը

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը կքննարկի ԼՂ-ի հակամարտության շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու վերաբերյալ բանաձևը

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհուրդն (խորհրդարանի ստորին պալատ)  ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

Բանաձևի համաձայն՝ կազմակերպվելիք համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում