Թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին

3 րոպեի ընթերցում

Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը ավարտվել է մարտի 10-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝

Հայաստանի կոմունիստական կուսակցություն,

«Իմ հզոր համայնք»,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն,

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ,

«Եվրադաշինք», կազմում՝ Հայաստանի եվրոպական կուսակցություն, «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ։

Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝

«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն,

«Կայունություն» կուսակցություն։

Ըստ աղբյուրի՝ առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրանցվել են։

Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացվել է ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։

«Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ի ԿԸՀ նիստում իրականացվող վիճակահանությամբ։

Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն արդեն հասանելի են ԿԸՀ կայքում։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը՝ մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։

Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ