Քաղաքականություն

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները։

«Արմենպրես»-ին ԿԸՀ-ից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։

«Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է դիմում ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։ Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։ Թեկնածուների գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն»,-հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում