Բազմաթիվ երկրներ և կառույցներ կոչ են արել պատասխանատվության ենթարկել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների մեղավորներին

5 րոպեի ընթերցում

Աշխարհի մի շարք երկրներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Չինաստանը դատապարտել են Սիրիայում տեղի ունեցող բռնությունները՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Դատապարտելով Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել հետաքննել քաղաքացիական անձանց մահապատիժները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

«Համակարգված հարձակումներից հետո մենք ծայրահեղ անհանգստացնող տեղեկություններ ենք ստանում ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և վիրավոր զինվորականների սպանությունների մասին։ Բոլոր սպանությունները և այլ խախտումները պետք է օպերատիվ, թափանցիկ և անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան», - ասվում է Տյուրկի հայտարարության մեջ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած սպանությունները և Վաշինգտոնի աջակցությունն է հայտնել երկրում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին։

«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանել են Սիրիայի արևմուտքում։ Միացյալ Նահանգները կանգնած է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների կողքին, այդ թվում՝ քրիստոնյա, դրուզական, ալավիական և քրդական համայնքների, և ցավակցություն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն սիրիական փոքրամասնությունների այս ջարդերի մեղավորներին», - նշել  է նա։

Իր հերթին Ֆրանսիան դատապարտել է Սիրիայի Տարտուս, Լաթաքիա և Հոմս նահանգներում «լրջագույն բռնությունները, որոնց թիրախում են հայտնվել խաղաղ բնակիչները և բանտարկյալները՝ կրոնական հիմունքներով»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ կոչ է արել «սիրիական անցումային իշխանություններին ապահովել անկախ հետաքննություններ՝ բացահայտելու այս հանցագործությունների ամբողջական հանգամանքները և դատապարտելու մեղավորներին»:

Գերմանիայի ԱԳՆ-ն  նույնպես դատապարտել է բռնության աճը Սիրիայում՝ կոչ անելով վերադառնալ քաղաքական գործընթացին և կայունացնել իրավիճակը երկրում։ 

«Երկրի ապագան պետք է լինի բոլոր սիրիացիների ձեռքում՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, կրոնից և սեռից, և զերծ արտաքին ապակայունացման փորձերից», - նշվել է նախարարության հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Եվրամիությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ «քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք համապատասխանությամբ»։

Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սիրիական Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է սադրանքներ, որոնք ուղղված են խաթարելու սիրիական նոր իշխանությունների ջանքերը։

Չինաստանի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի ափամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ կոչ անելով հարգել քաղաքական գործընթացը։

Ըստ սիրիացի ակտիվիստ Լաբիբ ալ-Նահասի, որը վկայակոչում է հետախուզական տվյալները, տեղի ունեցածին աջակցում է լիբանանյան «Հեզբոլլահ»-ը։ Իր հերթին շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը Սիրիայում շարունակվող հակամարտության վերաբերյալ հայտարարել է, որ կտրականապես մերժում է իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ 

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։ 

Մերձավոր Արևելք

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում