Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մոնցա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Միլանում կայացած գոլառատ խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել «Մոնցա»-ի նկատմամբ 3:2 հաշվով:

«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկո Արնաուտովիչն ու  Հական Չալխանօղլուն, ինքնագոլ խփեց նաև Գիորգիոս Կիրյակոպուլոսը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին: 

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 61 միավոր: Մեկ խաղ քիչ անցկացրած «Նապոլի»-ն վաստակել է 57 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում