Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

79-ամյա էստրադայի արտիստ, հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանին մարտի 8-ին հոսպիտալացրել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատթարացել է առավոտյան, ինչի հետևանքով նրա հարազատները շտապօգնություն են կանչել։ Նախնական տվյալներով՝ բժիշկները արտիստի մոտ աղեստամոքսային արյունահոսություն են ախտորոշել։
112 տելեգրամյան ալիքի տվյալներով՝ կեսօրին մոտ բժիշկները փորձել են կայունացնել նրա վիճակը, սակայն առաջիկայում նախատեսվում է վիրահատություն։ Ներկա պահին Եվգենի Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կարդացեք հոդվածը` Русский