Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունը Հարավաֆրիկյան Հանրապետությանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունը Հարավաֆրիկյան Հանրապետությանը

ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է անհապաղ դադարեցնել ամերիկյան օգնության զգալի մասը Հարավաֆրիկյան Հանրապետությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած նամակը։

«Բոլոր բյուրոները, գրասենյակները և առաքելությունները պետք է դադարեցնեն Հարավային Աֆրիկային օգնություն բաշխելու կամ աջակցություն ցուցաբերելու բոլոր պարտավորությունների կատարումը», - ասվում է նամակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փետրվարի 7-ի հրամանագրում Հարավաֆրիկյան Հանրապետությունը մեղադրվում է երկրի սպիտակամորթ բնակչության նկատմամբ «ռասայական խտրականության» մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում