Աբխազիայի նախագահը Վրաստանին կոչ է արել ճանաչել հանրապետության անկախությունը

2 րոպեի ընթերցում

Աբխազիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Վրաստանը պետք է ճանաչի վերջինիս անկախությունը, «վաղ թե ուշ հարևանները պետք է ընդունեն իրականությունը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Աբխազիայի նորընտիր նախագահ Բադրա Գունբան։

«Փոխգործակցության և վրաց-աբխազական փոխհարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել միայն Վրաստանի կողմից մեր երկրի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև ուժի չկիրառման վերաբերյալ հիմնարար փաստաթղթերի ստորագրման համատեքստում: Եվ մենք պետք է հասկանանք, որ Վրաստանն իսկապես պատրաստ է նման քայլերի: Վաղ թե ուշ մեր հարևանները պետք է հասկանան ու ընդունեն այն իրականությունը, որում մենք հայտնվել ենք», - նշել է Գունբան:

«Միևնույն ժամանակ, Աբխազիան ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության կողմից…. Մեր պետականության հետագա ճանաչման հարցը կարող է լուծվել նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում, քանի որ հենց Ռուսաստանն է մեզ աջակցություն ցուցաբերում Աբխազիայի ճանաչման ընդլայնման հարցում, ինչի համար մենք երախտապարտ ենք», - հավելել է նա։

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թ. մարտի 3-ի նիստում հաստատել էր նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան ստացել էր 54 954 ձայն՝ ընդհանուր ձայների 54,73%-ը՝ այսպիսով հաղթելով նախագահական մրցապայքարում։

Հայերեն ქართული Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար