Միացյալ Նահանգներ

Կանադան կասեցրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ փուլը՝ ի պատասխան Թրամփի քայլի

2 րոպեի ընթերցում

Կանադան կասեցրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ փուլը՝ ի պատասխան Թրամփի քայլի

Կանադան մինչև ապրիլի 2-ը կասեցնում է ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քան 4000 տեսակի ապրանքների համար նախկինում ծրագրված մաքսատուրքերի երկրորդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կանադայի ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը։

«Միացյալ Նահանգները համաձայնել է մինչև ապրիլի 2-ը դադարեցնել կանադական այն ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքերը, որոնք համապատասխանում են USMCA-ի (խմբ.՝ ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագիր) պահանջներին: Դրա դիմաց Կանադան մինչև ապրիլի 2-ը 125 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ ալիք չի սահմանի, մինչ մենք շարունակում ենք աշխատել բոլոր մաքսատուրքերը չեղարկելու ուղղությամբ», - գրել է նախարարը X սոցիալական հարթակի իր էջում:

Օտտավայում նման որոշում են ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած կատարողական հրամանի, որը մինչև ապրիլի 2-ը USMCA-ի մեջ մտնող մեքսիկական և կանադական ապրանքներն ազատում է 25% մաքսատուրքերից, որոնք սահմանվել էին անօրինական միգրացիայի և ֆենտանիլի մաքսանենգության պատճառով։

«Վերջերս նրանք շատ ավելի շատ են աշխատել…. մարդկանց և թմրանյութերի մուտքի վրա: Մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել երկու ուղղություններում», - ասել է Թրամփը լրագրողներին հրամանը ստորագրելիս:

Ակնկալվում է, որ Թրամփն ապրիլի 2-ին կներկայացնի տարբեր երկրների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու պլանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում