Դեսպան Մակունցը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահն անդրադարձել են կրկնակի հարկման հարցին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 5-ին հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։
Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։