Թուրքիա

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մարտի 5֊ին աշխատանքային այցով մեկնել է Անկարա, տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։

«Այսօր կարևոր օր է թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ։ Նշվում է Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը։ Ինչպես արդեն նշվեց այստեղ, մեկուկես տարի առաջ հարգարժան նախագահի (խմբ.Էդրողանի) հետ մենք Նախիջևանում դրեցինք այս գազատարի հիմքը և այժմ արդեն մասնակցում ենք այս հրաշալի միջոցառմանը»,- ասել է Ալիևը։

Ըստ Ալիևի՝ նախագիծը, որի բացմանը իրենք այսօր մասնակցում են, կապահովի Նախիջեւանի էներգետիկ անվտանգությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում