Վարչապետը խաղաղության ուղղությամբ ջանքերը համարում է գերիների վերադարձի հարցի լուծմանն ուղղված գործողություն
1 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք կարող են նպաստ բերել բոլոր խնդիրներին, այդ թվում՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցին:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հարցրեց. «Բացի հայտարարություններից, ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիների համար, որոնք խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ Դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել»:
«Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և, մեծ հավանականությամբ, նպաստ կբերի Ձեր ասած խնդրի և մյուս բոլոր խնդիրների լուծմանը: Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»,–ասաց Փաշինյանը: