ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Սլովակիայի նախկին վարչապետին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Սլովակիայի նախկին վարչապետ, Սլովակիայի խորհրդարանի սոցիալական հարցերի և բնակարանային ապահովման հանձնաժողովի նախկին փոխնախագահ, Սլովակիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Իվետա Ռադիչովային։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ Հայաստանում գենդերային հավասարության ապահովմանը, գենդերային բռնության կանխարգելմանը, կանանց տնտեսական զորեղացմանն առնչվող մի շարք հարցեր։

Ներկայացնելով ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղություններով նախատեսվող աշխատանքները՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է որոշումների կայացման գործընթացում կանանց լիարժեք ներգրավվածության ապահովման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման կարևորությունը։ Նախարարը շեշտել է, որ ՀՀ կառավարության քաղաքականության առանցքում այնպիսի ծրագրերի իրականացումն է, որոնք կանանց հնարավորություն են տալիս զարգացնել մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել կայուն զբաղվածություն․ այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետության դերը։  

«Վերջին տարիներին հասարակական կյանքի տարբեր բնագավառներում գենդերային հավասարության ապահովումը պետության կողմից իրականացվող քաղաքականության կարևոր մաս է դարձել։ Այս տեսանկյունից ուզում եմ նշել երկու երկարաժամկետ ռազմավարությունների՝ ՀՀ ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունների ընդունման կարևորությունը, որոնցով սահմանված միջոցառումները հնարավորություն են տալիս նպաստել կանանց և աղջիկների տնտեսական հզորացմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը»,- նշել է նախարարը։  

Իվետա Ռադիչովան, ով 2005–2006 թթ. համակարգել է Սլովակիայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը, ներկայացրել է իր երկրի փորձը ժողովրդավարության կայացման, գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ։ Նա փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել և նշել, որ փոխանցված գիտելիքը կարող է օգտակար լինել հետագա քաղաքականությունների մշակման և իրականացման համար։

Հանդիպման ընթացքում Սլովակիայի նախկին վարչապետը խոսել է նաև Քլաբ դե Մադրիդ (Club de Madrid) ֆորումի գործունեության մասին՝ շեշտելով վերջինիս անդամ նախկին նախագահների և վարչապետների ղեկավարման փորձի կարևորությունը՝ ներառական ժողովրդավարության ամրապնդման ու ժողովուրդների բարեկեցության բարելավման գործում։

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին