Մեկնարկել է «ԴիասՊրո» կամավորական ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդեն երկրորդ  տարին է ՝ իրականացնում  է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է: 

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման  և մշտադիտարկման ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մհերյանը՝ նշելով, որ ծրագիրը  հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում:  

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին, այս տարի այն իրականացվում է երկրորդ անգամ: «ԴիասՊրո»-ն նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը: 

«Այս տարվա համար հայտերի ընդունման ժամկետը մինչև մարտի 7-ն է, բոլոր նրանք ովքեր ցանկություն ունեն միանալու  ծրագրին, կոչ եմ անում շտապել: Ծրագրին կարող են մասնակցել մեկ տարի մասնագիտական  փորձ  և բարձրագույն կրթություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա»,- ասաց Մհերյանը: 

Նա նշեց, որ սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում,  դասընթացների անցկացում և այլ գործունեություն։   

Այս տարի ծրագրում փոփոխվել են մասնագիտական ուղղությունները, դրանք այս տարի ընտրվել են ըստ կարիքի. 2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար ընտրվել է չորս ուղղություն՝  նախագծերի կառավարում, թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն), MS ծրագրերի կառավարում և գրաֆիկ դիզայն: 

«Այս չորս ուղղություններով մասնակիցները պետք է առցանց և օֆլայն տարբերակներով ներգրավվեն պետական և տեղական ինքնակառավարման աշխատանքներում՝ կամավորական սկզբունքներով: Նշեմ, որ 2024 թվականին ունեցել ենք 145 հայտ, կարիքների գնահատման և հարցազրույցների արդյունքում ներգրավվել է 40 մասնակից, որոնցից երեքն արդեն ներկայացրել են աշխատանքային արդյունքներ, իսկ մնացած մասնակիցները շարունակում են իրենց գործունեությունը: 

2025 թվականի դիմումների ընդունումը շարունակվում է, և այս տարի բավականին մեծ է դիմորդների աշխարհագրությունը՝ Արգենտինա, ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն: Ինչպես նաև այս տարի առաջին անգամ  ունենք դիմում Չիլիից»,- ասաց  հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման  և մշտադիտարկման ծրագրերի բաժնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծրագիրն ամբողջությամբ կրում է կամավորական բնույթ և չի նախատեսում վարձատրություն։  Եթե մասնակիցը ֆիզիկապես Հայաստանում գտնվելու ցանկություն է հայտնում, դա պետք է անի իր միջոցների հաշվին»,- նշեց նա: 

Մհերյանն ընդգծեց՝ ծրագրին դիմող մասնագետ-կամավորների ներգրավմանն առնչվող հարցերը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մասնագետներին ընդունող պետական մարմինների հետ համագործակցությամբ:  

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները