Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ավստրիայի նորանշանակ ԱԳ նախարարին
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի նոր արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։
Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստան-Ավստրիա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև ներգրավվել բոլոր հարթակներում, որոնք կարևոր դեր են խաղում մեր գործընկերության օրակարգն առաջ մղելու համար՝ ներառյալ Եվրոպական միության հարթակը»,-նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։
Congratulations to @BMeinl on appointment as #Austria's new FM!
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) March 5, 2025
I look forward to working closely towards further enhancing 🇦🇲-🇦🇹 bilateral coop as well as engaging in all platforms which play important role in advancing our partnership agenda, including w/in 🇪🇺. @MFA_Austria
Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ամրապնդման, խորացման և այդ գործում ցուցաբերած նվիրվածության համար շնորհակալություն է հայտել և հաջողություն մաղթել Ավստրիայի արդեն նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին։
«Շնորհակալություն Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անկեղծ ջանքերի և նվիրվածության ու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար։ Ես գնահատում եմ մեր բարեկամությունը և անցած տարիներին միշտ բարձր գնահատված ակտիվ ներգրավվածությունն ու փոխգործակցությունը տարբեր ֆորումներում»,-գրել է Միրզոյանը:
Dear @a_schallenberg, thank you for sincere efforts & dedication to strengthening #Armenia-#Austria relations & valuable contribution to deepening 🇦🇲-🇪🇺 partnership.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) March 4, 2025
I cherish our friendship & always highly appreciated active engagements & interactions in different fora in past… pic.twitter.com/zD3LXL8nxJ