Եվրոպա

Սթարմերն ու Մակրոնը պատրաստ են Զելենսկիի հետ մեկնել Վաշինգտոն. Daily Mail

1 րոպեի ընթերցում

Սթարմերն ու Մակրոնը պատրաստ են Զելենսկիի հետ մեկնել Վաշինգտոն. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնարավոր է, հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ միասին Վաշինգտոն մեկնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պլանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրների։

«Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը պատրաստ են արդեն հաջորդ շաբաթ Վաշինգտոն մեկնել…. Զելենսկիի հետ՝ Թրամփին ներկայացնելու միասնական ճակատ այս (կարգավորման) պլանի շուրջ», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է պարբերականը, վկայակոչելով բրիտանական կառավարական աղբյուրների, Լոնդոնը «բոլոր մակարդակներով» միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Վաշինգտոնին համոզի վերսկսել ռազմական օգնությունը Կիևին։

Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է հնարավորինս շուտ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում